Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ անփոփոխ է

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ անփոփոխ է
02.07.2012 | 19:13

Հուլիսի 2-ի դրությամբ, Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,46 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ անփոփոխ է:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հուլիսի 2-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը` 4,66 խմ վայրկյան է, Գավառագետինը` 4,03 խմ/վրկ, Մասրիկինը` 2,19 խմ վայրկյան, և Ձկնագետի հզորությունը` 0,15 խմ/վրկ:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Հուլիսի 2-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 128 միլիոն 166 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 320 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (հունիսի 25-ից հուլիսի 1-ը ) հանրապետության գետերում չնայած դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, սակայն Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում մնացել է անփոփոխ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ